Գերմանիայում ցանկանում են Էրդողանին պերսոնա նոն գրատա հայտարարել. կհայտնվի արդյո՞ք Էրդողանը Սև ցուցակում
21-03-2017 13:57:47 | Գերմանիա | Հասարակություն
Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական միություն կուսակցության մի շարք ներկայացուցիչներ կոչ են արել Գերմանիայի կառավարությանն արգելել թուրք քաղաքագետների մուտքը երկիր, որոնք Բեռլինի գործողությունները համեմատել էին նացիստական մեթոդների հետ:
tass-ի փոխանցմամբ` Սաքսոնիայի վարչապետ Անխալթ Ռայներ Խազելոֆը հայտարարել է, որ նման պայմաններում պետք է անհապաղ մերժել այդ գործիչների մուտքը:
Նրա խոսքերով` պետական իշխանությունները չպետք է հույսները դնեն այն բանի վրա, թե որոշումներ պետք է ընդունեն համայնքային իշխանությունները:
Սաքսոնիայի վարչապետը նաև նշել է, որ վերոնշյալ հարցի շուրջ ակնկալում է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի համապատասխան գործողությունները և կանցլեր Անգելա Մերկելի կողմից ավելի հստակ ձևակերպումներ:
Իր հերթին Գեսենի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն պահանջել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին Գերմանիայում հայտարարել պերսոնա նոն գրատա (անցանկալի անձ):
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի նախագահին չպետք է թույլ տրվի մուտք գործել իրենց երկիր, հակառակ պարագայում գոնե արգելել նրան ելույթներ ունենալ, քանի որ դրանք կարող են սպառնալ Գերմանիայի անվտանգությանը: