Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ


Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ

  • 21-03-2017 14:12:57   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բաքվում ՌԴ դեսպանատան աշխատակիցները հանդիպել են կալանքի տակ պահվող բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ:
 
Նրա գործով քննությունը շարունակվում է, դեսպանատունը գտնվում է բլոգերի փաստաբանի հետ մշտական կապի մեջ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դեսպանատան մամուլի կցորդ Դենիս Ապաշկինը:
 
«Այս տարվա մարտի 15-ին դեսպանատան հյուպատոսական աշխատակիցները հերթական հանդիպումն են անցկացրել Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի հետ, որը պահվում է Բաքվի N1 քննչական մեկուսարանում: Նրա առողջական վիճակը բավարար է: Քննությունը շարունակվում է: Լապշինի փաստաբանի հետ դեսպանատունը գտնվում է մշտական կապի մեջ»,- Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնել է նա:
 
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին:
 
Լապշինին սպառնում է 8 տարվա ազատազրկում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
 
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, անդրադառնալով բլոգերի արտահանձնմանը, հայտարարել էր, որ Ալեքսանդր Լապշինի հետապնդումը, Ադրբեջան նրա արտահանձնումը խոսքի ազատության և ազատ տեղաշարժի, մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն ոտնահարում է, որը կրկին անգամ ի ցույց է դնում բռնապետության և ժողովրդավարության միջև առկա խորը անդունդը։
 
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play