Մահացել է ամերիկյան միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը


Մահացել է ամերիկյան միլիարդատեր Դևիդ Ռոքֆելերը

  • 21-03-2017 14:10:16   | ԱՄՆ  |  Միջազգային

 
 
ԱՄՆ-ում 101 տարեկան հասակում մահացել է արդյունաբերողների լեգենդար գերդաստանի ներկայացուցիչ Դևիդ Ռոքֆելերը: Ինչպես միլիարդատիրոջ մամուլի քարտուղարի վրա հղում կատարելով հաղորդում է «Ассошийэтед Пресс» գործակալությունը, Ռոքֆելերը երկուշաբթի քնի մեջ խաղաղ մահացել է Պոկանտիկո-Հիլս քաղաքում (Նյու Յորքի նահանգ) գտնվող  իր տանը: Դևիդ Ռոքֆելերը թոռն էր Ջոն Դեվիսոն Ռոքֆելերի` «Standard Oil» ընկերության հիմնադրի և մարդկության պատմության մեջ առաջին դոլարային միլիարդատիրոջ:
Forbes-ի կողմից երկուշաբթի հրապարակված վարկանիշային ցուցակում Ռոքֆելերը զբաղեցնում է 581-րդ տեղը ևս մի քանի միլիարդատերերի հետ միասին, որոնց կարողությունը նույնպես գնահատվում է 3,3 միլիարդ դոլար: Forbes-ի տվյալներով, նա աշխարհում ամենածեր միլիարդատերն էր:
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային