Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը


Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը

  • 21-03-2017 15:19:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հանրապետությունում շրջանառվում է գրիպի B տեսակը, որը դասվում է հասարակ մարդկային գրիպի վիրուսների շարքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանը նկատեց, որ տարածաշրջանում եւ, հատկապես, Վրաստանում այս սեզոնին եւս ակտիվ է գրիպի այդ տեսակը:

«Գրիպ B տեսակը մնացած բոլոր գրիպի տեսակներից ոչնչով չի տարբերվում: Փոխանցման մեխանիզմը եւս օդակաթիլային եղանակն է, եւ գրիպի այս տեսակը նույնպես ախտահարում է վերին եւ ստորին շնչուղիները»,-ասաց նա: Թորոսյանի խոսքով` սուր շնչառական հիվանդությունների հանդեպ զգոնությունը պետք է պահպանել մինչեւ ապրիլ: «Շնչառական վարակները եղել են, կան եւ լինելու են: Մեզանից պահանջվում է զգոն լինել` հետագա բարդություններից խուսափելու համար»,-հավելեց բանախոսը: Լիանա Թորոսյանը նշեց, որ ի տարբերություն անցած տարվա, այս տարի գրիպի H1N1 ենթատեսակով ոչ ոք չի հիվանդացել: «Անցած տարի մենք գրիպի այդ ենթատեսակի բռնկման հետ կապված 19 մահ ունեցանք: Այս տարի սուր շնչառական եւ գրիպի բարդությունների հետ կապված մահվան դեպքեր չեն գրանցվել»,-ասաց նա: 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը