Պավլիկ Մանուկյանը Եռաբլուրում իր տեղը զիջում է «Հաց բերողին»


Պավլիկ Մանուկյանը Եռաբլուրում իր տեղը զիջում է «Հաց բերողին»

  • 21-03-2017 15:45:37   | Հայաստան  |  Հասարակություն

 
Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ից ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նա խնդրել է, որպեսզի թույլատրվի Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը կատարել Եռաբլուրում:
«Հուսով եմ, որ հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին»,- իր նամակում նշել է Պավլիկ Մանուկյանը՝ հավելելով.
«Ուստի խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանի հուղարկավորությունը Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում»:
Նոյյան տապան  -   Հասարակություն