Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ


Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

  • 21-03-2017 16:06:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հանրապետության տարածքում`
 
Մարտի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյուն, հովտային գոտիներում՝ անձրև, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Մարտի 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը 24-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով:
 
 
 
Երևան քաղաքում՝
 
Մարտի 22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի մարտի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
Օդի առավելագույն ջերմաստիճան՝     21.00C (2004 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝        -6.40C (1987 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝     7.20C
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play