Սա պատկեր է, որի մասին լուրջ անհանգստանալ է պետք․ Գիտպետկոմի նախագահ


Սա պատկեր է, որի մասին լուրջ անհանգստանալ է պետք․ Գիտպետկոմի նախագահ

  • 21-03-2017 22:16:24   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Հայաստանում գիտության ընդհանուր վիճակը շարունակում է աղետալի լինել։ Ուշագրավ են  ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի   հրապարակած  ուսումնասիրության արդյունքները` վերջին տասը տարիներին  երկրում պաշտպանած թեկնածուների, դոկտորների և պաշտպանելուց հետո գիտության, կրթության մեջ մնացածների թվերի համեմատականը։ Ըստ այդ ուսումնասիրության,  տնտեսագիտության ոլորտում 2006-2015 թթ․ պաշտպանել են 31 գիտության դոկտորներ եւ 1006 գիտության թեկնածուներ, նրանցից ընդամենը 2․4 տոկոսն է մնացել գիտության, կրթության, մանկավարժության ոլորտում աշխատանքի, մնացածներն անհայտ է, թե ուր են։
Տեխնիկական գիտություններում 10 տարում պաշտպանել են 64 դոկտոր և 725 թեկնածու, նրանց ընդամենը 13 տոկոսն է մնացել գիտության, կրթության մեջ: Մանկավարժության մեջ պաշտպանածների միայն 2․9 տոկոսն է մնացել գիտության, կրթության ոլորտում: Իրավագիտության մեջ էլ այդ թիվը կազմում է ընդամենը 1․8 տոկոս։ Ընդհանուրը, բոլոր մասնագիտությունների գծով, վերջին 10 տարում պաշտպանածների ընդամենը 14․3 տոկոսն է մնացել գիտության, կրթության ոլորտում։ Եթե հաշվի առնենք, որ տարեկան մոտ 500 թեկնածուականներ են պաշտպանվում և մոտավորապես 30-40 դոկտորականներ, ապա դժվար չէ հաշվել ու տեսնել, թե դրա 15 տոկոսն ինչ թիվ է ստացվում։ 
«Այսինքն՝ սա պատկեր է, որի մասին լուրջ անհանգստանալ է պետք»,- ասաց Ս. Հարությունյանը։
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play