KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները


KFW բանկի հետ քննարկվել են ոռոգման համակարգի արդիականացման խնդիրները

  • 21-03-2017 19:18:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է KFW  բանկի համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշի գլխավորած  պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև բանկի գլխավոր ինժեներ Թոմաս Վոլֆը, KFW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը:
 
Ողջունելով հյուրերին` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի  Առաքելյանը բարձր է գնահատել Հայաստանում KFW բանկի ծավալած գործունեությունը և օժանդակության ծրագրերի իրականացումը տարբեր ոլորտներում:  
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես  ոռոգման համակարգի  արդիականացման ու կատարելագործման ծրագրերի շրջանակում:
 
Անդրադարձ է կատարվել նաև Կապսի ջրամբարի վերակառուցման ծրագրի  իրականացմանը, որի շահագործումը հնարավորություն կտա ավելացնել ոռոգելի հողատարածքները:
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play