Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի և Ախթալայի քաղաքապետարանի միջև


Ստորագրվել է համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի և Ախթալայի քաղաքապետարանի միջև

  • 22-03-2017 11:45:32   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրերս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ախթալայի քաղաքապետարանի միջև կնքվել է  համագործակցության հուշագիր Ախթալա քաղաքում տեխնոլոգիական կրթության և բիզնեսի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:  Համագործակցության հուշագիրը ստորագրել են Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանն ու ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
 
Այս համագործակցությամբ կողմերը կհամատեղեն իրենց ջանքերը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման, մասնագիտական կրթության  և ձեռներեցության զարգացման ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար:
Կողմերը երկուստեք կարևորել են, որ տեխնոլոգիական կրթությունը լուրջ մրցակցային առավելություն է ստեղծելու Ախթալայի և հարակից բնակավայրերի համար:  Այս համագործակցությամբ կստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ Ախթալան որպես «Սմարթ քաղաք»  դիրքավորելու համար: 
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play