Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերն Արցախում


Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերն Արցախում

  • 22-03-2017 11:47:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

2017թ. մարտի 14-17-ը Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ և Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ տեղի ունեցան Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի հյուրախաղերը Արցախի հանրապետությունում: 
Նախաձեռնության նպատակն էր նպաստել Հայաստանի և Արցախի սահմանային բնակավայրերի մշակութային կյանքի աշխուժացմանը, կանգնել սահմանում ապրող և սահման պահող հայ մարդու և զինվորի կողքին:
 
Մարտի 14-ին թատրոնը հանդես եկավ Քարվաճառում, 15-ին` Մարտակերտում, 16-ին՝ Մարտունիում։ Շրջագայությունն ամփոփվեց մարտի 17-ին՝ Ստեփանակերտում։ Հանդիսատեսին ներկայացվեց Աստղիկ Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը (ըստ Տ. Հայրապետյանի պատմվածքի), որը ջերմ ընդունելության արժանացավ: 
Ներկայացումների մուտքն ազատ էր: Հանդիսատեսի շարքերում թե′ մեծահասակներ էին, թե′ երիտասարդներ, թե′ զինվորականներ։ 
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը նախատեսում են նախագիծը դարձնել շարունակական և կազմակերպել թատրոնի հյուրախաղերը նաև ՀՀ սահմանամերձ մյուս համայնքներում։ 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ