Երկու մրցանակային տեղ` Կիոկուշին Կարատեի Եվրոպայի առաջնությունում


Երկու մրցանակային տեղ` Կիոկուշին Կարատեի Եվրոպայի առաջնությունում

  • 22-03-2017 13:30:31   | Հայաստան  |  Սպորտ

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի պատվիրակությունը մրցանակներով վերադարձավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում օրերս անցկացված Կիոկուշին Կարատեի Եվրոպայի առաջնությունից:
 
15 մարզիկ-մարզիչներից բաղկացած անձնակազմը գլխավորում էր Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը, իսկ մարզիչներն էին Արմեն Գրիգորյանը և Հովհաննես Սարգսյանը: Նախադեպը չունեցող մրցաշարին հայ մարզիկները մեկնեցին անվճար հիմունքով, ինչպես և խոստացել էր Ֆեդերացիան:
 
Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մարզիկներից ԳևորգԳևորգյանը զբաղեցրեց 1-ին տեղը, իսկ Հովհաննես Կալբուխյանը` 2-րդ տեղը:
 
Ֆեդերացիան առանձնահատուկ շնորհակալություն է հայտնում Բեռլինի և Կիևի իր հավատարիմ ընկերներին, որոնք մեծ ուշադրության են արժանացրել մեր հայ մազիկներին:
 
 
 
     
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play