Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին սրբազանի նամակ-հանձնարարությունը Արամ սրբապիղծ Աթեշյանին


Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին սրբազանի նամակ-հանձնարարությունը Արամ սրբապիղծ Աթեշյանին

  • 22-03-2017 14:10:35   | Թուրքիա  |  Հասարակություն

 
 
Կոնստանդնուպոլսի (Ստամբուլի) Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Գերմանիայից (Քյոլնից) օրերս նամակ է հղել ս. թ. մարտի 15-ին տեղապահի ընտրությամբ Կոնստանդնուպոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը կորցրած Արամ սրբապիղծ Աթեշյանին, որում մասնավորապես նշված է.
«15 Մարտ 2017–ին Պոլսոյ Պատրիարքարանին մէջ գումարուած եկեղեցական համագումարի ընթացքին կատարուած պատրիարքական տեղապահի ընտրութեան արդիւնքը ծանօթ է Ձեգի։ Այս ընտրութիւնը տեղի ունեցած է համապատասխան մեր եկեղեցւոյ աւանդութութիւններու եւ կարգ ու կանոններու շրջագիծին մէջ։ Ուստի, ամէն առիթով կուսակալութենէն եկած նամակը հրապարակել եկեղեցական իշխանութեան կամքին վրայ շուք տարածելու տպաւորութիւնը կը թողու։ Հետեւաբար կըյանձնարարեմ ետ կենալ նման կեցուածքէ, յատկապէս յարգեյու համար Հայաստանյայց Եկեղեցւոյ կարգն ու կանոնները։
Անհրաժեշտ կը տեսնեմ նաեւ յիշեցնել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ, Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ 23-24 Փետրուար 2017–ին կատարուած մեր միասնական խորհրդակցութեան իբրեւ արդիւնք հրատարակուած յայտարարութիւնը բծախնդրութեամբ նկատիառնել, ուր նշուած է՝ «...Տեղապահի ընտրութեամբ, ըստ եկեղեցական կանոնակարգի կը դադրին Պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազօրութիւնները»։ 
Ուստի, վստահ եմ, թէ Դուք եւս որպէս բարձրաստիճան եկեղեցական. Ձեր ալ առաջնահերթ պարտաւորութիւնն է պահել եկեղեցւոյ աւանդութիւնը եւ գործել համապատասխան կերպով։ Հետեւելով այս պարտաւորութեան, պիտի թելադրէի յետ այսու դադրեցնեյ «ընդհանուր փոխանորդիե գործածութիւնը, եւ մանաւանդ Պատրիարքարանի կողմ՚է թերթերուն տրուած ծանուցումներուն մէջ խուսափիլ նման արտայայտութիւներ»։
Միեւնոյն ժամանակ առ ի գիտութիւն կ՝ուզէի Ձեզ տեղեակ պահել. որ այսօրուընէ սկսեալ Գերշ. Տ. Սահակ Եպս. Մաշալեան տեղապահական փոխանորդ է եւ ինքն է որ, իմ բացակայութեան պիտի հսկէ տեղապահական բոյոր ւսշխատանքներուն։
Բաց այսիւ հաճէիք ինծի ուղարկել մէկ պատճէնը՝ ժամադրութեան համար կուսակալութեան Ձեր գրած դիմումնագրին, եթէ մինչ այդ գրած էք»։
Ակնհայտ է, որ Արամ Աթեշյանը, փորձելով կառչել իր արդեն կորցրած աթոռից, անցած ժամանակաընթացքում  շարունակել է ամեն առիթով Ստամբուլի կուսակալությունից (նահանգապետարանից) ստացված նամակը հրապարակել, ինչով եկեղեցական իշխանության կամքի (փետրվարի 23-24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նաև իր մասնակցությամբ ձեռք բերված ընդհանուր համաձայնության, ինչպես նաև մարտի 15-ին պատրիարքարանում տեղապահի ընտրության վերաբերյալ կայացված որոշման) վրա ստվեր գցելու նպատակն ունի: Համենայն դեպս, առաջացրել է այդ տպավորությունը, ինչն էլ տեղիք է տվել Գարեգին սրբազանի դիտողությանը: Նորընտիր տեղապահը նրան ուղղակի հանձնարարել է հետ կանգնել նման կեցվածքից, հատկապես հարգելու Հայաստանյայց Եկեղեցու կարգն ու կանոնները:
Ակնհայտ է նաև, որ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անուղղակիորեն կասկածի տակ է դրել Ստամբուլի նահանգապետի արդեն հայտնի նամակի առնչությամբ պարզաբանումներ ստանալու և նրան տեղապահի ընտրության և պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով նահանգապետի հետ ժամադրության համար Արամ Աթեշյանի կողմից իբրև ուղարկված դիմումի գոյությունը, և այդ հարցում հավաստիանալու կամ իրականությունը բացահայտելու նպատակով Աթեշյանից խնդրել է այդ դիմումի ընդամենը մեկ պատճենը, եթե, իհարկե, Ա. Աթեշյանը մինչ այդ գրել է նշված դիմումը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն