Շտայնմայերը կոչ է արել Էրդողանին դադարեցնել եվրոպական երկրների իշխանություններին նացիստների հետ համեմատելը


Շտայնմայերը կոչ է արել Էրդողանին դադարեցնել եվրոպական երկրների իշխանություններին նացիստների հետ համեմատելը

  • 22-03-2017 16:16:48   | Գերմանիա  |  Հասարակություն

 
Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին դադարեցնել եվրոպական երկրների իշխանություններին նացիստների հետ համեմատելը և չվնասել գործընկերային հարաբերությունները: tass-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտարարել է Բունդեսթագում ունեցած իր ելույթի ընթացքում: 
«Դարեցրեք արդեն նացիստների հետ անիմաստ համեմատությունները, մի կտրեք բարակ թելն այն մարդկանց հետ, ովքեր ցանկանում են գործընկերային հարաբերություն ունենալ Թուրքիայի հետ»,- ասել է Շտայնմայերը: 
Վերջինս Էրդողանից նաև պահանջել է հարգել ԶԼՄ-ների և լրագրողների իրավունքներն ու ազատությունը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play