«Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանի թիմը նախապատրաստվում է հսկել տեղամասերը
22-03-2017 16:32:06 | Հայաստան | Քաղաքական
Թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) «Ծառուկյան» դաշինքից առաջադրված թեկնածու Տիգրան Ուրիխանյանը հանդիպեց վստահված անձանց առաջին խմբի հետ:
Կա լուրջ մտավախություն, որ քվեարկության պրոցեսում և հատկապես հաշվարկի ժամանակ կարող են տեղի ունենալ որոշակի խախտումներ: Այդ պատճառով Ուրիխանյանի շտաբը ըտնրական տեղամասերում աշխատող մարդկանց մեծ կազմ է նախապատրաստել, որոնք խիստ հսկողություն են սահմանելու տեղերում, նկարահանելու են ողջ ընթացքը և արձանագրելու են յուրաքանչյուր խախտում:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր խախտում ընտրության ժամանակ սահմանում է քրեական պատասխանատվություն: