ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վլադիմիր Սահակյանը


ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվել է Վլադիմիր Սահակյանը

  • 22-03-2017 16:49:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԳԱԱ նախագահությունը մարտի 22-ի նիստում ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրեց Վլադիմիր Սահակյանին:
 
Վլադիմիր Սահակյանը ծնվել է 1952թ-ին` Ադրբեջանի  Գյանջա քաղաքում:
 
Վլադիմիր Սահակյանի գիտական հետաքրքրվածության ոլորտն ընդգրկում է համակարգչային ցանցերի ճարտարապետությունը, բաշխված տվյալների բազաները, վիճակագրական մեթոդները, զանգվածային համակարգերը և հերթերի տեսությունը, զուգահեռ ծրագրավորումը:
 
Վլադիմիր Սահակյանը 2 ուսումնամեթոդական ձեռնարկի, 75 գիտական, գիատեխնիկական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ է: Ղեկավարել է 11 թեկնածուական ատենախոսություն:
 
2004թ. արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի «Տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում»: 2013թ-ին ստացել է «Անանիյա Շիրակացու» մեդալ:
 
Վլադիմիր Սահակյանի ղեկավարությամբ ՀՀ ԳԱԱ  Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը մասնակցել է 20–ից ավելի միջազգային նախագծերի, այդ թվում`
 
•  European Commission Horizon2020 Programme, VI-SEEM
 
• EaPConnect (Eastern Partnership Connect)
 
• European Commission Horizon2020 Programme, GEANT2020
 
• European Commission 7th Framework Programme, GN3+
 
• Black Sea Economic Cooperation, Experimental Deployment of an Integrated Grid and Cloud Enabled Environment in BSEC Countries on the Base of g-Eclipse
 
• European Commission 7th Framework Programme, INARMERA-ICT
 
• European Commission 7th Framework Programme, EGI-InSPIRE
 
• European Commission 7th Framework Programme, High-Performance Computing Infrastructure for South East Europe’s Research Communities
 
• European Commission 7th Framework Programme, South East European GRID eInfrastructure for Regional eScience
 
• ISTC (International Scientific Technology Center) Projects: Armcluster, ArmGrid, Armenian-Georgian Grid:
 
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն