Կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում


Կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում

  • 22-03-2017 17:58:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Սարալանջի փողոցում՝ Արմենակյան-Սարալանջի փողոցների խաչմերուկից 150մ հեռավորության հատվածում առկա բետոնե վթարային հենասյան ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մարտի 25-ին` ժամը 9.00-ից մինչև 11.00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը Սարալանջի փողոցի՝ Արմենակյան փողոցից Մ. Խորենացու փողոցն ընկած ճանապարհահատվածում։
 
Երևանի քաղաքապետարանը պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն