ԱՄՆ պետքարտուղարությունը կրճատում է շփումը լրագրողների հետ


ԱՄՆ պետքարտուղարությունը կրճատում է շփումը լրագրողների հետ

  • 22-03-2017 17:56:14   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
ԱՄՆ պետքարտուղարությունը կրճատում է մամուլի հետ շփումները և մտադիր է իրեն ավելի փակ պահել հասարակության հետ հարաբերություններում, քան Բարաք Օբամայի վարչակազմի ժամանակահատվածում: tass-ի փոխանցմամբ` ԱՄՆ պետքարտուղարության նման մոտեցման մասին Independent Journal Review պարբերականին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսնը, ով պաշտոնավարման մեկ ու կես ամիսների ընթացքում շատ հազվադեպ է հանդիխել լրագրողների հետ` նախընտրելով խուսափել հրապարակային ուշադրությունից: 
«Պետքարտուղարությունում մենք զբաղվում են տարբեր բաներով և չենք պատրաստվում այդ մասին խոսել այնքան ժամանակ, քանի դեռ դրան պատրաստ չենք լինի, չնայած որ նման որոշումը շատերին է հունից հանում»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:   
Նշվում է, որ նրա մտադրությունը վճռականորեն հաստատվել է նաև հարցազրույցի ընթացքում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play