ՋՏՊԿ ենթակառույցներում АСКУЭ հաշվիչների տեղադրման գործընթացը շարունակվում է. Աշխատանքներին հետևել են ՋՏՊԿ նախագահը և ՀԷՑ տնօրենը


ՋՏՊԿ ենթակառույցներում АСКУЭ հաշվիչների տեղադրման գործընթացը շարունակվում է. Աշխատանքներին հետևել են ՋՏՊԿ նախագահը և ՀԷՑ տնօրենը

  • 22-03-2017 18:51:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվում է շուրջ 930 էլեկտրական հաշվիչներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մինչև 2016 թ. 103 ինդուկցիոն էլեկտրական հաշվիչները փոխարինվել են ժամանակակից, առցանց հետևելու հնարավորություն ունեցող АСКУЭ էլեկտրական հաշվիչներով:
 
ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀԷՑ-ի միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնության արդյունքում մնացած 827 էլեկտրական հաշվիչները կփոխարինվեն նորերով մինչև 2017 թ-ի ոռոգման շրջանի սկիզբը:  Մինչ օրս տեղադրվել է 70 էլեկտրական հաշվիչ, աշխատանքները շարունակվում են:
 
Կարևորելով էներգախնայողությանն ուղղված աշխատանքները և երկու կառույցների միջև ձեռքբերված համաձայնությունը՝ այսօր Էջմիածնի շրջանում հաշվիչների տեղադրման ընթացիկ աշխատանքներին հետևել են ՋՏՊԿ նախագահ Արսեն Հարությունյանը և ՀԷՑ տնօրեն Կարեն Հարությունյանը:
 
Մինչ այս պահը  АСКУЭ էլեկտրական հաշվիչովներով փոխարինվել են Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի մոտ 160 հա ներտնտեսային ցանցի իշխման տակ գտնվող, դոտացիոն խորքային պոմպերի էլեկտրական հաշվիչները: 
 
  Էլեկտրական հաշվիչները փոխարինելուց հետո ՋՏՊԿ-ն և ՀԷՑ կարող են առցանց հետևել շուրջ 930 էլեկտրական հաշվիչների աշխատանքին ու ծախսվող էլեկտրաէներգիայի քանակին՝ խնայելով ժամանակը և խուսափելով մի շարք տարատեսակ խնդիրներից, որանք առաջանում էին նախորդ սերնդի հաշվիչների գործարկման դեպքում:
 
Այսպիսով աշխատանքների ավարտից հետո ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն առցանց հսկողության տակ կվեցնի ոռոգման մեխանիկական համակարգում օգտագործվող տարեկան մոտ 110մլն. կվտ/ժամ էլեկտրաէներգիայի ծախսը:
 
Նշենք, որ էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման և ծախսի արդյունավետության բարձրացման արդյունքում հնարավոր կլինի շուրջ 10 մլն դրամի խնայողություն անել:
 
 
ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն