Թուրքական իշխանությունները Հրանտ Դինքի սպանությունը բարդում են Ֆեթուլլահ Գյուլենի վրա


Թուրքական իշխանությունները Հրանտ Դինքի սպանությունը բարդում են Ֆեթուլլահ Գյուլենի վրա

  • 22-03-2017 19:28:44   | Թուրքիա  |  Հասարակություն

 
Ֆեթուլլահ Գյուլենը և ևս հինգ մարդ հայտնվել են Թուրքիայում հրատարակվող «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանավորելու և ձերբակալելու անձանց ցուցակում: TASS-ի փոխանցմամբ` Ստամբուլի գլխավոր դատախազությունն ավելի վաղ հանձնարարել էր ձերբակալել Գյուլենին, նրա երկու փաստաբաններին, լրագրող Ադեմ Յավուզին, փախսուստի մեջ գտնվող դատախազ Հակեր Օզային և «Զաման» թերթի նախկին գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլիին: Վերջիններս մեղադրվում են Դինքի սպանության մեջ: 
Նշվում է, որ ոստիկանությունը չի կարողացել կասկածյալներին հայտնաբերել նրանց ենթադրյալ ներկայության հասցեներում, ինչի կապակցությամբ դատախազությունը դիմել է դատարան այդ անձանց ձերբակալության լիազորագրեր ստանալու համար: 
Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, ով 2011 թվականին դատապարտվել էր 22 տարի ազատազրկման: 
Սակայն, ավելի ուշ, դատախազությունը Դինքի գործը կապել է «Էրգենիկոն» ծայրահեղ աջ կազմակերպության գործունեության հետ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play