2017թ. հունվար-մարտ ամիսներին սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների


2017թ. հունվար-մարտ ամիսներին սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների

  • 22-03-2017 19:55:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։ 
Այս ընթացքում  սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235  կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են  պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
 
 «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, ամսական 60.000 դրամի շրջանակներում, 300 ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցվել են 57.000 դրամի չափով, 150 ընտանիքների տրամադրվել են կահույք և կենցաղային այլ իրեր։
Մայրաքաղաքի նուհերում արտահերթ հիմունքներով ընդգրկված են 122 սիրիահայ երեխաներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 498, իսկ Ալ. Սպենդիարյանի  անվան  երաժշտական  մասնագիտական  դպրոցում՝ 32 սիրիահայ  աշակերտներ, որոնցից  5-ը՝ անվճար հիմունքներով: Սիրիահայերը, հատկապես երեխաները, ընդգրկվում են սոցիալական, մշակութային, կրթական  տարբեր միջոցառումներում:
Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 417 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։ 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն