Կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում


Կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

  • 23-03-2017 12:29:22   | Հայաստան  |  Հասարակություն

Կրծողների ակտիվ վերարտադրման շրջանը գարնան և աշնան ամիսներն են, հետևաբար դեռատիզացիայի մասնագիտացված կազմակերպությունները համատիրությունների աջակցությամբ շարունակում են կրծողների դեմ պայքարի ամենամյա միջոցառումները:
 
Գործընթացն իրականացվում է մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում: Հատուկ ուշադրություն է դարձվում այն հասցեներին, որոնցից ահազանգեր են ստացվել Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների թեժ գծերի հեռախոսահամարներով: Փետրվարին և մարտի 20-ի դրությամբ ահազանգերի թիվը 4-ն է եղել: Հատուկ դեղանյութերը դրվում են բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու խնդրահարույց հատվածներում: 
Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների հնարավոր տարածման խթան հանդիսանալ:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Հասարակություն