Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն


Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն

  • 23-03-2017 13:43:50   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
 
Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում և Քաջարան քաղաքում տեղում է թույլ ձյուն:
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն