9.30-ին մոստերի վրա աշխատողներ չկան, 17.00-ից հետո բոլորը պերեկուռի մեջ են. վարչապետը դժգոհ է ճանապարհներին կատարվող աշխատանքներից


9.30-ին մոստերի վրա աշխատողներ չկան, 17.00-ից հետո բոլորը պերեկուռի մեջ են. վարչապետը դժգոհ է ճանապարհներին կատարվող աշխատանքներից

  • 23-03-2017 13:47:07   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ կառավարության մարտի 23-ին կայացած նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանն հանձնարարեց մարզպետներին չափազանց կոշտ լինել իրենց տարածքներում իրականացվող խոշոր ճանապարհների վրա աշխատողների նկատմամբ: 
Ըստ նրա՝ բազմաթիվ անգամներ անձամբ է ստուգել, թե արդյոք ճանապարհների վրա առկա կամուրջների վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին: 
«9.30-ին մոստերի վրա աշխատողներ չկան, հինգից հետո բոլորը պերեկուռի մեջ են, ես մի անգամ այդ հարցը տվել եմ, պատասխանել են, որ ժամկետի մեջ է. եթե սենց են աշխատում, ժամկետը կարճացրեք. Որևիցէ աշխատանք չի կատարվում. Նախ և առաջ կամուրջների վրա բազմաթիվ ինժեներական աշխատանքներ կան, որոնք կարող են կամուրջից դուրս կատարել և բերել տեղադրել»,- ընդգծեց Կ. Կարապետյանը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին ակտիվացնել կատարվող աշխատանքները խոշոր ճանապարհային ծրագրերում մասնավոր ներուժի ներգրավվման ուղղությամբ:
Անդրադառնալով համայնքների ճանապարհային խնդիրներին՝ գործադիրի ղեկավարը փաստեց, որ վերջին շրջանում բազմաթիվ բնակավայրերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ առկա է խիստ անհրաժեշտություն շատ արագ պատկան մարմինների ուշադրության սևեռումը համայնաքային, մարզային և գյուղական նշանակության ճանապարհների շահագործման, պահպանման և ուղևորափոխոդրումների հիմնախնդիրների վրա: 
Այս նպատակով նա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին նաև հանձնարարեց 10 օրյա ժամկետում որպես պիլոտ կառավարության աշխատակազմ ներկայացնել իրենց տեսլականը սահմանամերձ համայնքների ճանապարհային խնդիրները լուծելու վերաբերյալ, այնուհետև ՀՀ Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարի հետ համատեղ քննարկել այդ ճանապարհների  անվտանգ երթևեկությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և ներկայացնել առաջարկություններ: 
Բացի այդ, գույքագրել առկա և ակնկալվող ֆինանսական միջոցները ու կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց վերաբախշման հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով տարածքների համաչափ զարգացման և սահմանափակ ռեսուրսների արդար բաշխման սկզբունքները: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play