Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը


Սուրեն Կարայանը և ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարը քննարկել են հայ-էմիրթական ներդրումային հիմնադրամի ստեղծումը

  • 23-03-2017 17:41:02   | ԱՄԷ  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը մարտի 22-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ` քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակը։
Սուրեն Կարայանը Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրիի հետ քննարկել է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված քայլերը և առաջիկա անելիքները։
 
Օրակարգում են եղել նաև էմիրաթցի ներդրողներին հետաքրքրող ոլորտները և ծրագրերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում էմիրաթական կողմին ներկայացնելու վերջիններիս հետաքրքրող մի շարք ներդրումային ծրագրեր։
Երկու նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄԷ ապրանքաշրջանառության, արտահանումների ծավալների աճին։
Նախարար Սուրեն Կարայանը ԱՄԷ Էկոնոմիկայի նախարարի հետ քննարկել է նաև առաջիկա ամիսներին վերջինիս հնարավոր այցը Հայաստանի Հանրապետություն:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play