Կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար ՀՀ դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով


Կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար ՀՀ դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով

  • 23-03-2017 18:00:14   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Կառավարության որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Գոֆրոլայն» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով: Ընկերությունը նախատեսում է  հիմնել ամբողջովին նոր արտադրամաս` ծալքավոր ստվարաթուղթ՝ դրանից պատրաստի տարաներ, արկղեր, տուփեր արտադրելու համար։ Ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 390 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 102,5 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 25 աշխատատեղ` 2017թ.՝ 120 հազար ՀՀ դրամ, 2018 թ.՝ 135 հազար ՀՀ դրամ և 2019 թ.՝ 150 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: 
Մեկ այլ որոշմամբ էլ երեք տարով հետաձգվել է Վլադ Հակոբյանի անվան «Համակցված կերերի գործարան» ՓԲԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների  հաշվարկած ԱԱՀ-ի վճարման ժամկետը: Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Արարատի մարզի Ջրաշեն համայնքում զբաղվել թռչնամսի արտադրությամբ, որով կարտադրի տարեկան շուրջ 10 մլն ճուտ։ Ընկերությունը նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 500 մլն ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 150,4 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մոտ 22 աշխատատեղ` 2017 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ, 2018 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ և 2019 թ.՝ 110 հազ. ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Վարչապետը հորդորել է կանոնակարգել արտոնության տրամադրման գործընթացը և իրականացնել այն հնարավորինս սեղմ ժամկետում: 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն