Արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով


Արոտավայրերը կապահովվեն ջրարբիացման համակարգով

  • 23-03-2017 18:03:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ անասնապահությամբ զբաղվող համայնքներում առկա են արոտավայրերի բարելավման, գյուղատնտեսական տեխնիկայով ապահովման խնդիրներ:
 
«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» 1-ին և 2-րդ ծրագրերի նպատակն արոտավայրերի բարելավումն ու անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է:  Ծրագրերի շրջանակում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, իսկ համայնքներում ստեղծված կոոպերատիվների համար ձեռք է բերվել անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է «Գույք նվիրաբերելու մասին» որոշում: Առաջարկվում է ծրագրերի շրջանակում կառուցված ջրարբիացման համակարգերը և ձեռք բերված տեխնիկան նվիրաբերել համապատասխան համայնքներին ու կոոպերատիվներին: Արդյունքում հանրապետության 37 համայնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգով, կբավարարվի 46 համայնքում ստեղծված արոտօգտագործողների գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվի գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ պահանջարկը, մեկ կոոպերատիվ կունենա անհրաժեշտ բեռնատար ավտոմեքենա և կբարձրանա  կոոպերատիվների  կանոնադրական գործունեության արդյունավետությունը, էականորեն կբարելավվի ծրագրի շահառու հանդիսացող 59 համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն