«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք


«Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը կտեղափոխվի Գ. Քոչարի փողոցին հարող այգու տարածք

  • 23-03-2017 18:05:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գործադիրը որոշել է «Բանվոր և կոլտնտեսական» հուշարձանը (Երևանի Տերյան, Իսահակյան և Քոչարի փողոցների շենքերով պարփակված տարածքում) տեղափոխել Երևանի Քոչարի փողոցին հարող այգու տարածք: Ելնելով հուշարձանի պահպանման շահերից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ձևավորված պատմական միջավայրում հուշարձանի պահպանությունը դարձել է անհնարին, ինչպես նաև խորհրդային ժամանակաշրջանի նոր կառուցապատմամբ խաթարվել է իր տեսողական ընկալման պայմանները՝ անհրաժեշտություն կա հուշարձանը տեղափոխել ավելի բարենպաստ միջավայր, որի արդյունքում հնարավոր կլինի հուշարձանը պահել ավելի բարեկարգ վիճակում:
 
ՀՀ Արագածոտնի մարզի Իրինդ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու և ՀՀ Սյունիքի մարզի Վաղատնի համայնքի Որոտնավանքի նորոգման, ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:  
 
 
Այլ որոշումներ
 
Կառավարությունը հավանություն է տվել Իրավական համաուսուցման, իրավական դաստիարակության և իրավաբանական կրթության համակարգի վերակառուցման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին, որով ակնկալվում է անհրաժեշտ հիմքեր ստեղծել իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար:
 Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվում է գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները դասել նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջող շինարարական աշխատանքների շարքում և խնդիրը կարգավորել բացառապես հետագիծ-նախագծային փաստաթղթերի համաձայնեցման միջոցով շինարարության թույլտվության տրամադրմամբ՝ առանց ավարտական ակտի ձևակերպման: Արդյունքում 20 օրվա փոխարեն գործողությունը կկատարվի 3 օրում: 
Կառավարությունը որոշել է Երևանի Անտառային փողոցում գտնվող Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը նվիրաբերել «Ազնավուրը» հիմնադրամին՝ բացառապես որպես Շառլ Ազնավուրի տուն-թանգարան օգտագործելու պայմանով: 
Գործադիրի որոշմամբ ՀՀ Վայոց ձորի մարզի Շատին համայնքում գտնվող  նախկին հիվանդանոցի շենքը, կիսակառույց շինությունը և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը նվիրաբերվել է համայնքին՝ որպես մանկապարտեզ օգտագործելու պայմանով:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն