ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ


ՔԱԳՎ պետն ԱՄԷ-ում քննարկումներ է ունեցել ավիացիոն ոլորտի մի շարք հարցերի շուրջ

  • 23-03-2017 18:25:00   | ԱՄԷ  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) այցի ժամանակ «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրիի հետ։ 
 
Հանդիպման ընթացքում քննարկել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև օդային հաղորդակցությունների մասին միջկառավարական համաձայնագրի արդիականացման և ազատականացման հարցը: Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու պետությունների ավիացիոն իշխանությունների և դեսպանատների աշխատակիցների ներգրավվածությամբ առաջիկայում բանակցություններ սկսել համաձայնագրի նոր տեքստի շուրջ։ 
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն այցի շրջանակներում հանդիպել է նաև Flydubai ավիաընկերության փոխնախագահ Սուդիր Սրեդարանի հետ։ 
Վերջինս ողջունել է Հայաստանի և Էմիրությունների միջև վիզայի ազատականացումը, ինչպես նաև՝ իր ոգևորությունն է արտահայտել Պարսից ծոցի երկրներում բնակվող Հնդկաստանի քաղաքացիների համար դյուրացված կարգով Հայաստան մուտք գործելու հնարավորության կապակցությամբ:
Flydubai ավիաընկերության փոխնախագահը նշել է, որ շնորհիվ այդ քայլերի, ԱՄԷ-ից բավականին մեծ ուղևորահոսք է ակնկալվում դեպի ՀՀ: Ուղևորահոսքի աճը կնպաստի նաև ՀՀ-ում զբոսաշրջության և տնտեսության զարգացմանը: 
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ առաջիկայում նախատեսվում է ընկերության ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն՝ հետագա համագործակցության մանրամասները քննարկելու նպատակով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play