Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների


Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների

  • 23-03-2017 19:59:29   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին ընդունել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի մի խումբ դասախոսների եւ ուսանողների՝ մասնաճյուղի տնօրեն Վահրամ Հայրապետյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանն արծարծվել են բուհի գործունեությանը եւ ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր:
Նախագահը նշել է, որ բուհի պատրաստած կադրերը մեծ դերակատարություն կունենան Արցախի տնտեսության զարգացման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն