Մարտի 13-19-ը՝ քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 311 հեռախոսազանգ
24-03-2017 11:31:46 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարտի 13-19-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 311 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 277-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 34 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 95 հեռախոսազանգ, որոնցից 82-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: