Եզդի փոքրիկները երդվեցին անձամբ լուծել քառօրյա պատերազմում դաժանաբար սպանված Քյարամ Սլոյանի վրեժը (տեսագրություն)


Եզդի փոքրիկները երդվեցին անձամբ լուծել քառօրյա պատերազմում դաժանաբար սպանված Քյարամ Սլոյանի վրեժը (տեսագրություն)

  • 24-03-2017 13:02:25   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ազգությամբ եզդի փոքրիկները երդվեցին անձամբ լուծել քառօրյա պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող  Քյարամ Սլոյանի սպանության վրեժը։ Նրանք խոստանում են երբեք չմոռանալ իրենց ազգի հերոսին, ավելին՝  զինվոր դառնալուց հետո ծառայելու են այնպես անձնվիրաբար, ինչպես Ք․Սլոյանը։ 
Ինչպես մարտի 24-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց  ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Արտենի գյուղի  հիմնական դպրոցի, Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի  1-ին միջնակարգ դպրոցի եզդիերեն լեզվի ուսուցչուհի Ջեմմա Ավդոյանը, արդեն շուրջ 10 բանաստեղծություններ է գրել, որոնք նվիրված են Ք․Սլոյանի հիշատակին։
«Սրտիս մխիթարելու համար ինքս իմ մեջ որոշեցի Քյարամ Սլոյանի մահվան մեկ տարելիցի կապակցությամբ հիշատակման փոքրիկ միջոցառում կազմակերպել, քանի որ նրա մահը ցավալի էր ու մենք պարտավոր ենք հիշել»,- ասաց նա։ 
Ջ․ Ավդոյանի փոխանցմամբ՝  ապրիլի 2-ին նախատեսել է իր հեղինակած բանաստեղծություններն աշակերտների ընթերցմամբ  հնչեցնել նաև Ք․ Սլոյանի գերեզմանին։   
Նրա խոսքերով՝  հնարավորության և աջակցության դեպքում պատրաստ է  հայերեն և եզդիերեն լեզուներով գրված բանաստեղծությունները հրապարակել գրքի տեսքով։ 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն