«Համախմբում» կուսակցության երիտասարդական միությունը դասադուլեր ու նստացույցեր կկազմակերպի ի պաշտպանություն Սամվել Բաբայանի


«Համախմբում» կուսակցության երիտասարդական միությունը դասադուլեր ու նստացույցեր կկազմակերպի ի պաշտպանություն Սամվել Բաբայանի

  • 24-03-2017 14:52:18   | Հայաստան  |  Քաղաքական

Մենք խոտորեն դատապարտում ենք Արցախի հերոս, գենարալ–լեյտենանտ Սամվել Բաբայանին ազատազրկելու իշխանությունների որոշումը։ Դա ցույց է տալիս, որ մեր երկրում փորձ է արվում խեղդել պայքարի ոգին, ազատության ձգտումն ու ընտրական իրավունքը։
 
Բաբայանը եղել է ու կա երիտասարդ սերնդի համար հայրենասեր և արժանապատիվ քաղաքացի լինելու կենդանի օրինակ, և չի՛ կարելի թույլ տալ, որ նա գտնվի անազատության մեջ։
 
Կարծում ենք, որ Արցախի հերոսի դեմ «կարված» շինծու գործը փուչիկի պես կպայթի և բոլոր մեղավորները վաղ թե ուշ պատասխան կտան իրենց արածների համար։
 
Մենք՝ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միության անդամներս՝ մեր համակիրների ու անկուսակցական երիտասարդների հետ համատեղ պատրաստ ենք քաղաքական բոլոր միջոցներով, այդ թվում՝ դասադուլներով ու նստացույցերով պաշտպանել Սամվել Բաբայանի իրավունքները։
 
ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության երիտասարդական միություն
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play