Բուլղարիայի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկվել են հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր


Բուլղարիայի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ քննարկվել են հեռանկարային զարգացմանն առնչվող հարցեր

  • 24-03-2017 15:52:10   | Բուլղարիա  |  Մամլո հաղորդագրություն

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը կայացած «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը առանձին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հրիստո Ալեքսիևի հետ:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
 
Կարևորվել է Հայաստանի և Բուլղարիայի միջև համագործակցությունը Պարսից ծոց - Սև ծով տրանսպորտային միջանցքում, «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում:
 
Վահան Մարտիրոսյանը, լինելով տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, տեղեկացրել է, որ հաջորդ նիստը կայանալու է 
Երևանում և Հրիստո Ալեքսիևին հրավիրել է Հայաստան:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն