Էջմիածինը՝ որպես համայն հայության հոգևոր մայրաքաղաք և զբոսաշրջային խոշոր կենտրոն


Էջմիածինը՝ որպես համայն հայության հոգևոր մայրաքաղաք և զբոսաշրջային խոշոր կենտրոն

  • 24-03-2017 16:00:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեում կայացել է քաղաքաշինական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է Կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանը, «Երևաննախագիծ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սիրեկան Օհանյանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի Ազգային համալսարանի Ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանը, «Հայնախագիծ» ԲԲԸ տնօրեն Գրիգոր Ազիզյանը, ճարտարապետներ՝ Սաշուր Քալաշյանը, Նունե Պետրոսյանը, Ստեփան Լազարյանը, Սերգեյ Ամիրաղյանը, Կոմիտեի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անահիտ Հախումյանը:
 
Քննարկման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» (ՏՏԵԶԾ) շրջանակներում «Հայնախագիծ» ԲԲԸ-ի կողմից մշակված՝ Էջմիածին քաղաքը որպես համայն հայության հոգևոր և խոշոր զբոսաշրջային կենտրոն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային նախագիծը, որի շրջանակում նախատեսվում է տարածքների կազմակերպման, օղակաձև կենտրոնական փողոցների ամբողջական և տրանսպորտային երթուղու հատվածային վերակառուցման ու լրակառուցման,  արդիականացման, պատմաճարտարապետական միջավայրի վերականգնման, ինչպես նաև՝ դեպի եկեղեցիներ տանող փողոցների, ճանապարհների հիմնանորոգման, քաղաք Էջմիածնի մուտքի նախագծային աշխատանքների իրականացում: 
Նախագծի նպատակները, ընդհանուր գաղափարը և լուծումները ներկայացրել է ճարտարապետ Ս. Քալաշյանը, իսկ նախագծի առանձին ենթածրագրերով կատարված աշխատանքը, մանրամասն լուծումները, բարեկարգման տարրերը՝ ճարտարապետ Ն. Պետրոսյանը:
Քննարկման արդյուքում նախագիծն արժանացել է ներկաների դրական գնահատականին. նախատեսված միջոցառումների իրականացումը կարևոր է ինչպես քաղաքի, այնպես էլ՝ քաղաք այցելող զբոսաշրջիկների համար:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play