Նախարարը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին


Նախարարը մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին

  • 24-03-2017 16:38:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մարտի 23-24-ը  մասնակցել է «Տրանսպորտային ոլորտի ներդրումային հնարավորություններ» խորագրով տարածաշրջանային համաժողովի և Արևելյան գործընկեր երկրների նախարարական նիստի աշխատանքներին։
 
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաև ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, դրանցում կարևորել  պետություն - մասնավոր հատված համագործակցությունը: 
 
Համաժողովին մասնակցել են նաև ԵՄ անդամ-պետությունների, Արևմտյան Բալկանների և Արևելյան հարևանության երկրների նախարարներ, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական ներդրումային, Համաշխարհային և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի, միջազգային ֆինանսական հաստատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, փորձագետներ, նախագծերի ներկայացուցիչներ, ներդրողներ, և այլ շահագրգիռ կողմեր:
 
Եվրոպական հանձնաժողովի կողմից կազմակերպված տարածաշրջանային ներդրումային համաժողովը նվիրված է տրանսպորտի ոլորտում ներդրումային մակարդակների կայուն զարգացմանը: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն