Հրդեհ դպրոցում. տարհանվել են անձնակազը և աշակերտները


Հրդեհ դպրոցում. տարհանվել են անձնակազը և աշակերտները

  • 24-03-2017 16:59:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մարտի 24-ին, ժամը 09:53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Բաշինջաղյան 100 հասցեում գտնվող դպրոցում:
 
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
 
Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով և իարականացվել է անձնակազմի և աշակերտների տարահանում (330 անձ):
 
Այրվել է թիվ 94 դպրոցի 2-րդ հարկի ներառական կրթության դասասենյակի մանրահատակը (0,5 քմ) և ջերմահարվել՝ պատի երեսպատումը (0,5 քմ):
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play