Մեկնարկել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառումը


Մեկնարկել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառումը

  • 24-03-2017 17:01:53   | Հայաստան  |  Սպորտ

Երեկ՝ մարտի 23-ին, կայացել է «Մանկական աթլետիկան դպրոցներում» մարզական մասսայական միջոցառման երևանյան փուլը, որը կազմակերպել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համատեղ:
 
Միջոցառումն անցկացվել է «Հայաստան» մարզական միության «Սպարտակ» մարզադահլիճում, որին մասնակցել են Երևան քաղաքի Դավթաշեն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Նոր Նորք և Կենտրոն համայնքների հանրակրթական դպրոցների 6-րդ դասարանի աշակերտների թիմերը (5 տղա և 5 աղջիկ):
 
Մասնակիցներն ուժերն են չափել 7 մարզաձևերից՝ ցատկ տեղից, նիզակի նետում, գնդակի նետում, արգելավազք, երկար տարածության վազք և խաղային փոխանցավազք:
 
Ընդհանուր միավորների հաշվարկով հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի № 170 դպրոցի թիմը:
 
Նշենք, որ միջոցառումը լինելու է շարունակական և երևանյան փուլից հետո կանցկացվեն մարզային փուլերը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play