Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է. վաղը լրանում է ձերբակալման 72 ժամը.armtimes.com


Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է. վաղը լրանում է ձերբակալման 72 ժամը.armtimes.com

  • 24-03-2017 17:48:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի տրամադրությունը նորմալ է:
 
Այս մասին armtimes.com-ի հետ  զրույցում ասաց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը, որն այսօր Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում տեսակցել է իր պաշտպանյալին: Հարցին՝ իսկ տրամադրվածությունը, Քալաշյանը պատասխանեց. «Էլի նորմալ»:
 
Հարցին, թե նրան մեղադրանք առաջադրելու հետ կապված ինչ տեղեկություններ կա՞ն, փաստաբանն ասաց, որ Սամվել Բաբայանի ձերբակալման 72 ժամը լրանում է վաղը ժամը 14:30-ին: «Սպասում ենք, որ կանչեն քննչական գործողություններ կատարելուն»,- ասաց նա: Նախաքննական մարմինը մինչ 14:30 կամ միջնորդություն պետք է ներկայացնի նրան կալանավորելու համար, կամ ազատ կարձակի: 
 
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Սամվել Բաբայանին՝  մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Բացի նրանից ձերբակալված է եւս երկու հոգի:
 
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից այսօր փորձեցինք ճշտել, թե Սավել Բաբայանի հետ ձերբակալված մյուս երկու ձերբակալվածներն ովքեր են: Սակայն ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց, որ այլ մանրամասներ այս պահին հայտնել չի կարող: Մեր ճշտող հարցին, թե ինչո՞ւ նրաց անունները չեն հրապարակվում, նրանք ՀՀ քաղաքացիներ չե՞ն, Գալստյանը կրկին նույնը պատասխանեց, ապա հիշեցրեց նախաքննական գաղտնիքի մասին:
 
Նշենք, որ Սամվել Բաբայանը քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալ հարցաքննվել է եւ նշել, որ իրեն մեղսագրվող արարքը անհիմն է: Նա պահվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը