Մահացել է Անաստաս Միկոյանի որդին՝ օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը


Մահացել է Անաստաս Միկոյանի որդին՝ օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը

  • 24-03-2017 18:17:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իննսունչորս տարեկանում մահացել է խորհրդային պետական գործիչ Անաստաս Միկոյանի որդին՝ հայտնի օդաչու-փորձարկող Ստեփան Միկոյանը: Այդ մասին հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով «ՄիԳ» ռուսական ինքնաթիռաշինարարական կորպորացիայի մամուլի ծառայությանը:
 
«2016 թվականի մարտի 24-ին 94 տարեկանում կյանքից հեռացել է Խորհրդային Միության հերոս, ԽՍՀՄ պատվավոր օդաչու-փորձարկող, ավիացիայի գեներալ-լեյտենանտ Ստեփան Անաստասի Միկոյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայրենական ավիացիայի զարգացման գործում: Նա երկար և արժանի կյանք է ապրել: Նրա անունը միշտ կմնա ավիացիայի պատմության և մեր հիշողության մեջ»,- ասված է հաղորդագրությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը