Պլանային հերթական ստուգատես-վարժանքը ոստիկանության զորքերում


Պլանային հերթական ստուգատես-վարժանքը ոստիկանության զորքերում

  • 24-03-2017 18:39:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարտի 24-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը  զինտեխնիկայի և անձնակազմերի ստուգատես անցկացրեց ոստիկանության զորքերում:
 
Մասնակցում էր ոստիկանության հրամանատարությունը՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գլխավորությամբ:
Ստուգատեսի ընթացքում դիտարկվեց ու գնահատվեց տեխնիկայի և սպառազինության վիճակը, հրահանգավորվեցին անձնակազմերը:
 
Այնուհետև զինտեխնիկայի ու  ստորաբաժանումների մարտավարական և կրակային պատրաստականության աստիճանը ստուգվեց վարժանքի ընթացքում:
Ստուգատեսի մասնակիցները ցուցադրեցին բարձր մարտական, ֆիզիկական և հրաձգային պատրաստականություն:
Վլադիմիր Գասպարյանը դրական  գնահատեց արդյունքներն ու տվեց կոնկրետ հանձնարարականներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն