Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին


Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին

  • 24-03-2017 18:40:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովին:
 
Ն. Նիկիֆորովը Հայաստան է այցելել՝ մասնակցելու մարտի 24-25-ը Երևանում կայանալիք Տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման և տեղեկատվայնացման հարցերով ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարման և պետական իշխանության մարմինների ղեկավարների խորհրդակցությանը:
 
Խորհրդակցության շրջանակներում առաջին անգամ նախարարների մակարդակով կքննարկվեն տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական խնդիրներ։ Մասնավորապես, տեղեկատվայնացման և 
տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում համաձայնեցված քաղաքականության և դրա իրականացման համար լիազորված մարմնի ստեղծմանն առնչվող հարցեր:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play