Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում


Մեկ շաբաթվա ընթացքում բնապահպանական խախտումների դիմաց կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում

  • 24-03-2017 19:27:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 20.03-24.03.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 370.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 640.98հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 Մասնավորապես` 
 
           Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 628.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից ՝    
    Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 4 ծառերի համար կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և  հաշվարկվել է 574.5հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
    Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել 54.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.0հազ.դրամ  գումարով. որից՝
  Կոտայքի տարածքային բաժնի կողմից մթնոլորտային օդն աղտոտող գարշահոտ աղբի տեղադրման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
  Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 12.48hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝
   Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 12.48հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
   Ապօրինի որսի իրականացման համար՝
      Արարատի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնից  ապօրինի 11 հատ արտույտ որսալու դեպքի փաստով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 70.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
    Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.83 մլն.դրամ գումար: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play