Օդերևութաբանական կանխատեսումները կարևոր են բնապահպանական խնդիրների լուծման համար


Օդերևութաբանական կանխատեսումները կարևոր են բնապահպանական խնդիրների լուծման համար

  • 24-03-2017 19:45:37   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մասնակցել է Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կազմակերպված միջացառմանը:
Ողջույնի խոսքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը տոնի առթիվ շնորհավորել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ­ի աշխատակիցներին և ոլորտի մասնագետներին:
 
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի և նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին Օդերևութաբանության համաշխարհային օրվա կապակցությամբ` նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մաղթել է նոր ձեռքբերումներ ոլորտում ծավալած գործունեութան մեջ:
«Ձեր աշխատանքն մեծ նշանակություն ունի մեր քաղաքացիների առողջության և անվտանգության, մեր երկրի բնապահպանական վիճակի բարելավման համար: Վստահաբար կարելի է ասել, որ չկա որևէ ոլորտ, որտեղ ձեր կանխատեսումների կարիքը չզգացվեր: Օդերևութաբանների տվյալները օգնում են կանխարգելել և վերացնել բնական անբարենպաստ երևույթները և դրանց հետևանքները»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը: Խաչիկ Հակոբյանը կարևորել է երկու գերատեսչությունների առանձին ստորաբաժանումների, մասնավորապես` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ­ի  և ՀՀ ԲՆ ‹‹Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ի երկարամյա արդյունավետ համագործակցությունը: 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տնօրեն Լ. Վարդանյանը ներկայացրեց ոլորտի ձեռքբերումները:
Ողջույնի խոսքով հանդես  են եկել պետական, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայաց
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն