ԱԻ նախարարն այցելել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն
27-03-2017 14:23:20 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարտի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանն աշխատանքային այցով եղել է Կոտայքի մարզում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում, ինչպես նաև՝ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում և շնաբանական ծառայությունում:
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել է կազմակերպչական, գույքային ու տեխնիկական զինման հարցեր: Նախարարն ընգծել է մասշտաբային աղետների ժամանակ կենտրոնի դերն ու աշխատանքը տարածաշրջանային մակարդակով, քանի որ այն միակն է Հարավային Կովկասում: Դ. Տոնոյանը հանդիպեց նաև Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում պարբերաբար վերապատրաստման դասընթացներ իրականացնող ՌԴ ԱԻՆ կենտրոնական փրկարարական ջոկատի փորձագետների հետ:
Հաջորդիվ լինելով Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում և ծանոթանալով դրա հնարավորություններին` ԱԻ նախարարը հանձնարարել է արդիականացնել կենտրոնի ծրագրային ապահովումը և ստեղծել տվյալների ընդհանուր բազա, որը կդառնա միասնական համակարգի հիմք:
ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում նախարար Դ. Տոնոյանը շփվել է անձնակազմի հետ, ծանոթացել ԻՆՍԱՐԱԳ-ի որակավորում ունեցող ՀՀ ԱԻՆ միջազգային առաքելությունների համար պատրաստված ջոկատներին և դրանց գույքին:
ՓԾ շնաբանական ծառայությունում ԱԻ նախարարը քննարկել է ծառայության զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները: