11 ձեռներեցներ 5 մարզերից հմտացել են սոցիալական հարթակներում սեփական ապրանքներն առավել արդյունավետ ներկայացնելու և առաջ մղելու բնագավառում
28-03-2017 15:08:09 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
11 ձեռներեցներ 5 մարզերից հմտացավ սոցիալական հարթակներում սեփական ապրանքներն առավել արդյունավետ ներկայացնելու և առաջ մղելու բնագավառում։
«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունը, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի և գործընկեր կազմակերպությունների կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի շրջանակում իրականացրեց «Մարքեթինգի իրականացում սոցիալական հարթակներում» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Երկօրյա դասընթացի նպատակն էր ինտերակտիվ եղանակով ներկայացնել սոցիալական հարթակներում մարքեթինգային ռազմավարության պլանավորումը, իրականացումը և գնահատումը։ Դասընթացը նախատեսված է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք մեծ բյուջե չունեն սոցիալական հարթակներում մարքեթինգ իրականացնող մասնագետներ ունենալու համար և կարող են սովորել և վարել սեփական սոցիալական կայքերը։ Դասընթացը վարում էր «Մարքեթինգի միջազգային դպրոցի» դասընթացավար, «ՄԱՐՕԳ» մարքեթինգային և կրեատիվ գործակալության հիմնադիր և տնօրեն Դիանա Հովհաննիսյանը:
# # #
2013 թ. սեպտեմբերից Հայաստանում մեկնարկել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) հնգամյա ծրագիրը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի գլխավորությամբ ծրագիրն իրականցնում են «Ի-Վի Քոնսալթինգ» կազմակերպությունը, Գեղարքունիքի առևտրաարդյունաբերական պալատը և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը» (CARD):
USAID PRP ծրագրի հետ կապված հարցերի համար կարող եք կապվել.
«Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ (ՓՄՁ ԶԱԿ)