Թշնամին գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց


Թշնամին գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 580 կրակոց

  • 29-03-2017 10:15:20   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Մարտի 28-ին և լույս 29-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 580 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական