Պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները փոխանցել են ՀԿԿ ընտրողների ցուցակները


Պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները փոխանցել են ՀԿԿ ընտրողների ցուցակները

  • 29-03-2017 16:18:05   | Հայաստան  |  Իրավունք

Ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների և մանկապարտեզների 114 տնօրեննրի կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1 է պարունակում առերևույթ հանցագործության հատկանիշներ»:
 
Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին:
 
Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունը ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:
 
Մարզպետարաններ
 
6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։
 
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Սյունիքի մարզպետարան՝  բաժնի պետ Հայկին։
 
Վարչական շրջանի աշխատակազմեր (Երևանում)
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն  Հրանտին։
 
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի  թաղապետարան։
 
12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան։
 
6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան։
 
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած  ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան։
 
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան։
 
1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն  Մարտիրոսյանին։
 
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։
 
2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։
 
1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։
 
Քաքաքապետարաններ
 
1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի  քաղաքապետարանի աշխատակազնի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաև ինքը՝ աշխատակազմի քարտուղարը:
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։
 
2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։
 
Գյուղապետարան
 
Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։
 
Ընտրական շտաբներ
 
3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երևանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։
 
1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։
 
Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play