Դեսպան Ղազարյանի դասախոսությունը Վարշավայի համալսարանում


Դեսպան Ղազարյանի դասախոսությունը Վարշավայի համալսարանում

  • 29-03-2017 15:43:36   | Լեհաստան  |  Մամլո հաղորդագրություն

արտի 27-ին Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում՝ «Universitas Varsoviensis» համալսարանական կազմակերպության նախաձեռնությամբ, «Կովկասի զմրուխտ. Հայաստանի մասին» խորագրով ուսանողների և դասախոսների առջև դասախոսությամբ հանդես եկավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:
 
Իր ելույթում դեսպան Ղազարյանն անդրադարձավ Հայաստանի պատմությանը, ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրներն ու հարևան պետությունների հետ փոխհարաբերությունները, Արցախի հիմնախնդրի պատմությունը և խաղաղ կարգավորման գործընթացում հայկական կողմերի մոտեցումները, Հայաստանի մասնակցությունը միջազգային կառույցներին, Հայաստան-Եվրոպական Միություն փոխգործակցությունը: Դեսպանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության խնդրին և դրա միջազգային ճանաչման գործընթացին` այս համատեքստում ընդգծելով Լեհաստանի կողմից այդ ոճրագործության ճանաչման փաստը և դրա կարևորությունը:
 
Դեսպան Ղազարյանը հատուկ անդրադարձ կատարեց Լեհաստանի հայ համայնքի պատմությանը և հայ-լեհական հարաբերություններին` շեշտելով, որ 2017 թվականին նշվում է միանգամից երկու հոբելյան՝ Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Լեհաստանի հայ համայնքի կազմավորման 650-ամյակը: Ներկաներին ներկայացվեցին տեղեկություններ Լեհաստանի պատմության և մշակույթի մեջ նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչների մասին:
 
Ելույթի ավարտին Էդգար Ղազարյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play