Խաչատուր Մելիքսեթյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում


Խաչատուր Մելիքսեթյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում

  • 29-03-2017 16:01:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվեց ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
 
Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970 թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է:
Խաչատուր Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է:
 
Խաչատուր Մելիքսեթյանի գիտական հետաքրքրություններն են.
- Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժամանակակից և հին հրաբխականություն, հրաբխային վտանգի գնահատում, պետրոլոգիա, երկրաքիմիա և միներալոգիա:
- Գեոարխեոլոգիա և արխեոմետրիա՝ հազվագյուտ տարրերի երկրաքիմիայի և իզոտոպների կիրառումը հնագիտական գիտություններում:
 
29.03.2017 թ.
Հարգանքներով՝
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play