ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում


ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

  • 29-03-2017 16:10:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը միաձայն վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում:
 
Պավել Ավետիսյանը ծնվել է 1957 թ-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2014 թ-ին ընտրվել է  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:
 
 
Նա 87 գիտական աշխատությունների, այդ թվում`մենագրությունների, դասագրքերի, գիտական զեկույցների հեղինակ է:
 
 
 
Պավել Ավետիսյանի հետազոտությունների բնագավառն է` Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագիտություն` նոր քարի-երկաթի դարեր: 
 
 
Նա ՀՀ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահ է, ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀՀ Մշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի անդամ:
2011 թ-ին Պավել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:
 
29.03.2017 թ.
Հարգանքներով՝
 
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն